Քաղաքական

Բաքուն պատասխանել է Երևանին

Բաքուն պատասխանել է Երևանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն շինծու է անվանել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Բաքվում նշել են, որ «ինքնիշխան ադրբեջանական տարածքների մասին մեկնաբանություններն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են և միջազգային իրավունքի խախտում»։

«Հայաստանը, «կեղծ մեղադրանքներով դիմելով միջազգային հանրությանը», պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը կախված է միայն եռակողմ հռչակագրի բոլոր դրույթների անվերապահ կատարումից: «Հայաստանի կողմից ձեռնարկված բոլոր մյուս քայլերը, որոնք հակասում են համատեղ հայտարարությանը», միայն կխոչընդոտեն խաղաղության կառուցման գործընթացին»,- ասվում է հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական