ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, թե ՌԴ-ն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Նրա խոսքով. «Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման շարունակությունն ապահովելն է»: