Քաղաքական

ԱՄՆ սենատորը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել չհրահրված հարձակումները

ԱՄՆ սենատորը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել չհրահրված հարձակումները

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը իր թվիթերյան էջում  Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել չհրահրված հարձակումները։

«Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին, չափազանց մտահոգիչ են։ 

Ես կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը և անհապաղ դադարեցնել իրենց չհրահրված հարձակումները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական