Քաղաքական

17:00-ի դրությամբ Վեդիում ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից ավելին

17:00-ի դրությամբ Վեդիում ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից ավելին

17:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.75 տոկոսը` կամ  37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 18786 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  Շաղափ գյուղում` 66.83 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 411-ը:

Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական