Քաղաքական

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն Ադրբեջանին զորքերը հետ քաշելու կոչ է հղել

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն Ադրբեջանին զորքերը հետ քաշելու կոչ է հղել

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները:
 
«Մարտի 24-25-ն Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտորդական կետ։

«Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։

Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքերը»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության մասին տեղեկագրում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական