«Ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկել է Հայաստանի հետ տեղի ունեցածով, և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է մեր երկրի վրա». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով՝ «Մենք գտնվում ենք երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում. կետ, որի վրա հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ»։
Ըստ Փաշինյանի՝ որպեսզի կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել ցանկալի հանգուցալուծման, հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ. «Մենք պիտի այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի։ Համոզված եմ՝ կանենք, դա մեր պատմական առաքելությունն է»։