Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսության մեջ լավատեսական նորություններ կան։
Նրա խոսքով՝ մարտի առաջին 20 օրվա տվյալներով՝ ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 510․000-ով. «Դրամաշրջանառությունն էլ աճել է ավելի քան 60 մլրդ դրամով, որը 120 մլն դոլարից ավելի է։ Սա ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց դրական ազդակ է՝ կապված է այն բանի հետ, որ 2022-ին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի ՀՀ»։
Փաշինյանը նաև տեղակացրեց, որ գրանցված աշխատատեղերի առումով փետրվարին բացարձակ ռեկորդ կա՝ 646․077, որը 2021-ի համեմատ ավելի է 10,3%-ով, 2019-ի համեմատ՝ 12,7%-ով։ Նույնը, նրա խոսքով, վերաբերում է միջին աշխատավարձին. «2022-ի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223․235 դրամ է, որը 2021-ի փետրվարի համեմատ ավել է 9%-ով, 2019-ի փետրվարի համեմատ՝ 25,3%-ով»։