Քաղաքական

Ըստ դաշնակցական պաշտոնյայի՝ իշխանությունը փորձում է ձեռքերը լվանալ Արցախի հարցից

Ըստ դաշնակցական պաշտոնյայի՝ իշխանությունը փորձում է ձեռքերը լվանալ Արցախի հարցից

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, հիշեցրել է իրենց՝ հատկապես Արցախին ու անվտանգությանը վերաբերող նախաձեռնությունները և նշել, որ իշխանությունը մերժել է դրանք. «Ընդդիմությունն առաջարկել էր ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, ինչը մերժեցին՝ պատճառաբանելով, որ կա խորհրդարանական հանձնաժողով, որն ավելի բարձր կարգավիճակն ունի, և անհրաժեշտություն չկա՝ ևս մեկ մշտական հնձնաժողով ստեղծելու։ Այդ միջխորհրդարանական հանձնաժողովն անցնող 8 ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարել։ Մենք առաջարկեցինք նաև, որ Արտաքին հարցերի հանձնաժողովը կոչվի Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի հանձնաժողով։ Դա ևս մերժվեց»։

Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվանալ Արցախի հարցից. «Հայաստանը հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի՝ իր պարտականությունից։ Մտահոգությունը շատ խորն է, և բոլոր այն դիրքորոշումները, որ հայտնել ենք այս իշխանության մասին, օրեցօր հիմնավորվում են»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական