Քաղաքական

«Արցախում ստեղծված այս իրավիճակը շատ ավելի խորացման միտում է դրսևորում». Աբրահամյան

«Արցախում ստեղծված այս իրավիճակը շատ ավելի խորացման միտում է դրսևորում». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են գազամատակարարման վերականգնման բանակցությունները, չկա երաշխիք, որ հաջորդող ժամանակաշրջաններում Արցախում չենք ունենա ճգնաժամային այլ իրավիճակներ։

Ըստ Աբրահամյանի՝ «Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների զինանոցը, և երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում այս պահին դեռևս տեսանելի չէ»։

Պատգամավորի կարծիքով՝ շատերի մոտ տպավորություն է, թե գազամատակարարումը միայն ջեռուցման խնդիր է լուծում. «Սա միայն ջեռուցման խնդիր չէ, որովհետև արտադրությունների հարց կա, որը պետք է ապահովել, խնդիրներ կան, որոնք կապված են ոչ միայն ջեռուցման համակարգի հետ՝ կոմունալ ծառայություններ, գազով աշխատող տրանսպորտային միջոցներ։

Ես ցավով տեսնում եմ, որ Արցախում ստեղծված այս իրավիճակը ավելի խորացման և բարդացման միտումներ է դրսևորում»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական