Քաղաքական

«Վստահեցնում եմ՝ որևէ մեկի համար Ներքին Հանդ մտնելը խոչընդոտ չէ». Սուրեն Պապիկյան

«Վստահեցնում եմ՝ որևէ մեկի համար Ներքին Հանդ մտնելը խոչընդոտ չէ». Սուրեն Պապիկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց գյուղացիներից ստացած իր տեղեկությունների մասին: Գրիգորյանի խոսքով՝ մարդիկ իրեն հարցնում են, թե Ներքին Հանդ մտնելիս ռուս սահմանապահներն ի՞նչ նոր անցակետ են տեղադրում, գուցե դա մեծ պլանի ինչ-որ մա՞ս է:

«Ինչ վերաբերում է այն անցակետին, որի մասին խոսում եք, դա Ներքին Հանդ տանող անցակետ չէ: Դա ճանապարհի վերահսկողության համար է: Այդ հարցն ինձ մոտ առաջացել է, երբ ինքս եղել եմ Ներքին Հանդում: Տեղակայման վայրը, այո՛, ժամանակ առ ժամանակ, օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող սահմանապահ զորքերի համար է: Այստեղ որևէ խնդիր չկա, վստահեցնում եմ, և որևէ մեկի համար համայնք մտնելը խոչընդոտ չէ: Անցակետը, եթե ձեր ձևակերպմամբ դիտարկենք, պիտի մարդկանց ստուգեն կամ հարցնեն: Նման բան չի լինում: Եթե կլինի ինչ-որ մեկի կողմից, խնդրում եմ, տեղեկացրեք դրա մասին, որովհետև որևէ մեկը նման իրավունք չունի: 

Անհրաժեշտություն չկա, որ այդ համայնքի ճանապարհին լինի անցակետ: Դա ուղղակի խաչմերուկ է, այն դիտարկվում է ամբողջ ճանապարհի երկայնքով: Քաջատեղյակ եք, որ այդ ճանապարհից երևում են հակառակորդի դիրքերը: Եթե ունեք հարցեր, բաց են մեր դռները, համեցեք, խոսենք, պարզաբանենք: Եթե համատեղ պիտի աշխատենք, համատեղ աշխատենք: Վերջ տվեք այս գործելաոճին, սա լավ տեղ չի տանում: Սա լավ բան չէ»,- ասաց նախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական