ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եվրոպական և միջազգային համագործակցության վարչության փոխտնօրեն Ֆրանկ Պրիսի և Թբիլիսիում/Երևանում գրասենյակի ղեկավար Ստեֆան Մալերիուսի հետ:
«Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել ընդլայնելու համագործակցությունը նոր համատեղ ծրագրեր իրականացնելու շրջանակներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներիս եմ նաև ներկայացրել տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը»,- հայտնել է ԱԽ քարտուղարը: