Քաղաքական

Հայ և ամերիկացի պաշտոնյաները վերահաստատել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառությունը

Հայ և ամերիկացի պաշտոնյաները վերահաստատել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառությունը

Մարտի 23-ին կայացել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։

Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշել ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական