ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, հեռախոսով ցուցադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Մամիջանյանը մեկնաբանեց՝ «Հաշվի առնելով Ձեր նախասիրությունները՝ ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը ցուցադրել, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք։ Ըստ Ձեր հարցազրույցի՝ Դուք միայն այդ դեպքում եք անաչառ ու ազնիվ»։
Անդրեասյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ հեգնանքները չեն օգնի կասեցնել քաղբանտարկյալներ դատած դատավորների՝ դատական համակարգից դուրս մղման գործընթացին։