Քաղաքական

Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ չի փոխվել. Միրզոյան

Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ չի փոխվել. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին, Միրզոյանը նշել է. «Սրան ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն է անդրադառնում: Տեղին է հիշատակել Հաագայի դատարանի միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը, որտեղ շատ հստակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում դադարեցնել այդ քաղաքականությունը: Դրա օրինակները բազմաթիվ դեպքերում են՝ ինչպես մշակութային հուշարձանների վերաբերյալ, ինչպես այս օրերին, երբ հումանիտար ճգնաժամ է առաջանում գազի հետ կապված: Իրավիճակը և հնարավոր զարգացումները մեր բոլոր միջազգային շփումների առանցքում են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական