Քաղաքական

Խորհրդարանը շարունակում է աշխատանքը

Խորհրդարանը շարունակում է աշխատանքը

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Օրակարգում ներառված են նաև հետևյալ հարցերը.

Օրակարգում ներառված են նաև հետևյալ հարցերը.

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,

- «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,

- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին և այլ հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական