Քաղաքական

ԱԳ նախարարը չբացառեց՝ խաղաղության պայմանագիրը կարող է դրվել հանրաքվեի

ԱԳ նախարարը չբացառեց՝ խաղաղության պայմանագիրը կարող է դրվել հանրաքվեի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չբացառեց, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը կարող է դրվել հանրաքվեի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցով եթե բանակցություններն ավարտվեն, ու, իբրև փաստաթուղթ, միջպետական պայմանագիր ձևակերպվի, այն ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի։

Միրզոյանը պատասխանեց՝ միջպետական պայմանագիրը պետք է ԱԺ-ում վավերացվի։

Վարդանյանի հարցին՝ հնարավո՞ր է մտածել փաստաթուղթը հանրաքվեի դնելու մասին, Միրզոյանը պատասխանեց. «Հարցն ինձ համար նոր է, բացառել չեմ կարող, կախված է բազմաթիվ հանգամանքներից»։

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ավելի ուշ մեկ այլ պատգամավորի հարցին ի պատասխան նշեց. «Հանրաքվե անելու ընթացակարգ չունենք՝ միջազգային որևէ պայմանագրի հետ կապված»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական