ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց՝ կան գնաճի միտումներ, և, ըստ ԿԲ կանխատեսումների, դրանք դեռ կշարունակվեն. «Այդ գնաճային ճնշումները պայմանավորված չեն զուտ հայաստանյան իրադարձություններով։ ՀՀ-ն աշխարհից կտրված չէ, մենք մի շարք թելերով փոխկապակցված ենք համաշխարհային զարգացումների հետ»։
Նախարարը մանրամասնեց՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ բարեկեցիկ, ապրում են այդ գնաճային ճնշումներով. «ԵԱՏՄ երկրների ցանկում ՀՀ-ն ամենաքիչ գնաճն ունեցող երկրներից է»։
Մկրտչյանն ընդգծեց, որ Աշխատանքի և սոցհարցերի նախարարությունը չունի ուղիղ գործիքակազմ՝ գնաճը ճնշելու համար։