ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ հերթական նիստին հայտնեց, որ «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցն ԱԺ-ում կքննարկվի այսօր՝ երրորդ հիմնական նիտում։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ԱԺ ղեկավարությունը ջանքեր գործադրե՞լ է, որ նիստին ներկա լինեն կառավարության ներկայացուցիչներ։
Ռուբինյանը դրական պատասխան տվեց. «ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որպես զեկուցողներ, ներկա կլինեն նիստին»։
ԱԺ քվերակությամբ որոշվեց նիստն անցկացնել փակ ռեժիմով։