Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հատնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ:

Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական