Քաղաքական

«Բանակցությունների սենյակում Արարատ Միրզոյանն ավելի կոշտ կխոսի, քան Հայաստանի ներսում». Մարիա Կարապետյան

«Բանակցությունների սենյակում Արարատ Միրզոյանն ավելի կոշտ կխոսի, քան Հայաստանի ներսում». Մարիա Կարապետյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի՝ ՀՀ-ի ներսում և դրսում նույն ուղերձներով հանդես գալու մոտեցումը։

Հանձնաժողովի նիստին Կարապետյանը նշեց. «Ես համոզված եմ, որ բանակցությունների սենյակում նա ավելի կոշտ կխոսի, քան երկրի ներսում։ Սա շատ մեծ հակադրության մեջ է նրա հետ, ինչին ականատես ենք եղել տարիներ շարունակ, երբ ՀՀ-ի ներսում հնչել են հանրության մի մասի համար հաճելի, մեր ազգային իղձերից հնչող դիրքորոշումներ, իսկ բանակցությունների ընթացքում բանակցվել են դրանց տրամագծորեն հակառակ իրողություններ»։

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, որ բանակցությունների սեղանի շուրջ ու երկրում խոսելիս՝ նույն բաներն ասվեն։

Ըստ Կարապետյանի՝ վերլուծելով ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումները՝ իր համար ակնհայտ է դառնում, որ, գուցե ոչ այնքան գիտակցված, միտում կա՝ ՀՀ-ն ներքաշել աշխարհաքաղաքական առճակատման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական