Քաղաքական

Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Օլաֆ Շոլցի և Յենս Պլյոտների հետ

Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Օլաֆ Շոլցի և Յենս Պլյոտների հետ

Մարտի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։

Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական