Քաղաքական

Վիգեն Խաչատրյանն ընդդիմադիրներին ռևանշիստ անվանեց

Վիգեն Խաչատրյանն ընդդիմադիրներին ռևանշիստ անվանեց

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՀՀ-ն այսօր ուշադրության կենտրոնում է, և, պատգամավորի դիտարկմամբ, բավարար հեռանկարներ ունի։

Նրա խոսքով. «Դա ոչ միայն վերաբերում է ԱԳ նոր նախարարին, անձամբ իր գործունեությանը, այլև, վստահաբար, կապված է այն դերակատարման հետ, որը ՀՀ-ին տրվում է միջազգային հանրության և մեր ռազմավարական դաշնակցի կողմից»։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՀՀ-ն այսօր ուշադրության կենտրոնում է, և, պատգամավորի դիտարկմամբ, բավարար հեռանկարներ ունի։

Խաչատրյանն ընդգծեց՝ քաղաքացիները ՔՊ-ին են վստահել առաջիկա 5 տարին ձևավորել Կառավարություն, որն էլ պետք է մշակի արտաքին քաղականությունն ու իրացնի այն. «Կառավարությունը կարող է խորհրդակցել խորհրդարանի հետ, բայց քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատվությունը կրում է գործադիր իշխանությունը։ Սա մեր գործընկերներ կոչվածները, ես ասեմ՝ ռևանշիստները չեն ուզում գիտակցել։ Աջ թևում նստած մարդիկ (ընդդիմադիր պատգամավորները), եթե տեսախցիկները չլինեին, այստեղ չէին լինի։ Նրանք եկել են հանրահավաք անելու, չեն եկել երկխոսելու»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նիստը վարողին կոչ արեց թույլ չտալ նման որակումներ հնչեցնել, իսկ Խաչատրյանը, դիմելով ընդդիմադիրներին, շարունակեց. «Դուք ռևանշիստներ եք, դուք մեզ ուզում եք անցյալ տանել»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական