Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավարին, տեղեկություններ էին տարածել, թե մարտի սկզբին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում են ունեցել դեպի գյուղ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը՝ պնդելով, որ նշված ժամանակահատվածում ոչ մի առաջխաղացում տեղի չի ունեցել և որ այդ տարածքն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել ավելի վաղ:
«Չնայած պաշտոնական պարզաբանմանը, շահարկումներն այս թեմայի շուրջ շարունակվում են մինչև հիմա, ինչի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն վերահաստատում է իր պնդումը, որ սույն թվականի մարտին ադրբեջանական ստորաբաժանումների՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում ունենալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարությունում: