Քաղաքական

5 կետանոց առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում համապարփակ խաղաղության ողջ օրակարգը. Արարատ Միրզոյան

5 կետանոց առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում համապարփակ խաղաղության ողջ օրակարգը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած 5 կետերին։ Նրա խոսքով. «Ես ասել եմ, որ ադրբեջանական 5 կետանոց առաջարկներում, ըստ էության, անընդունելի բան չկա։ Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում համապարփակ խաղաղության ողջ օրակարգը»։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ իրենք, ելնելով դրանից, հավելյալ առաջարկներ են տվել՝ ամբողջացնելով օրակարգը. «Այդ ամբողջական օրակարգի շուրջ պատրաստ ենք սկսկել բանակցությունները։ Չափազանց էական նրբություններ կան այդտեղ»։

Միրզոյանն ընդգծեց՝ իրենց մոտիվացիան հայ ազգի հարատևությունն է հայկական պետականության շրջանակներում. «Մեր բոլոր ասելիքներն ու անելիքները բխում են սրանից»։

Անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, թե գործող իշխանությունը ժառանգել է 42 հազար ք/կմ հայրենիք, իսկ հիմա մնացել է շուրջ 33 հազար ք/կմ, Միրզոյանն ասաց՝ նշված առաջին թիվը ներառում էր Ջրականը, Զանգելանը, Աղդամը ու մյուս տարածքները, որոնք հայկական դիվանագիտությունը տարիներ շարունակ անվտանգային գոտի է անվանել և բանակցել է դրանք Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ. «Բանկցություն է եղել 7 շրջանները վերադարձնելու շուրջ։ Եթե այն հայրենիք էր, ապա հայրենիքը բանակցվու՞մ էր։ Այդ մեղադրանքը, որ ուղղվում է մեզ, անհիմն է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական