Քաղաքական

ԱԳՆ-ն ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել

ԱԳՆ-ն ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։

Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

Հիշեցնենք, երեկ էլ Արցախի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել՝ խստիվ դատապարտելովՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում անցկացնելը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական