Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 2021թ ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և դատապարտեց 350.000 դրամ տուգանքի։
Ըստ մեղադրանքի՝ նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։
Հիշեցնենք, որ Արզաքանցյանը գլխավորում էր «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության առաջին համարը, սակայն նրա գրանցումը ԿԸՀ որոշմամբ անվավեր ճանաչվեց։