Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպան Պատրիկ Սվենսոնը Հայաստանում հավատարմագրված Նորդիկ-Բալթիկ երկրների դեսպանների հետ հանդիպեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։
Դեսպանները ծանոթացան Հայաստան-Թուրքիա ընթացիկ երկխոսության գործընթացին։ Քննարկվեցին վերջիններիս միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցության ուղիները, ինչպես նաև գործնական ու շոշափելի արդյունքների հասնելու հարցերը։