Քաղաքական

ՀՀ-ն չեն պատկերացնում ՌԴ-ի և Բելառուսի հետ միութենական պետության մաս

ՀՀ-ն չեն պատկերացնում ՌԴ-ի և Բելառուսի հետ միութենական պետության մաս

Գործարար Ռուբեն Վարդանյանը «Կենտրոն» հ/ը եթերում խոսել է Հայաստանի՝ Ռուսաստանի մաս դառնալու մասին, նաև այն մասին, թե ինչ կարելի է անել՝ Թաթարստանի պես ՌԴ ամենահաջողված ռեգիոնը դառնալու համար. «Մենք ո՞նց անենք, որ դառնանք, Թաթարստանի պես, Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը։ Ո՞նց անենք, որ կարողանանք մեր լեզուն պահպանենք»։

Արդյո՞ք Վարդանյանի այս տեսակետը կիսում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը. Radar Armenia-ի հարցին ի պատասխան՝ նա նշեց, թե Հայաստանը որևէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի և Բելառուսի հետ, որպես միութենական պետության մաս. «ՀՀ ինքնիշխանությունը սակարկման և քննարկման առարկա չէ»։

Թանդիլյանը հորդորեց նաև՝ Վարդանյանի հարցազրույցը դիտել ամբողջությամբ՝ չտրվելով գիտակցաբար կամ անգիտակցաբար տարածվող հակաքարոզչությանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական