ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով:
Նրա խոսքով. «Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»։
Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարություններին, Բադասյանն ասաց, թե պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա. «Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»։