Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի՝ առանց նախապայմանների։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է անցկացվի հայտարարությունների մակարդակով. «Փաստացի, Ադրբեջանի կողմից վերջնագրի ներկայացումից մեկ օր անց Թուրքիայի նախագահը հրապարակայնորեն Հայաստանից պահանջում է բավարարել Ադրբեջանի ներկայացրած պահանջները»։
ՀՀ կառավարության՝ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու բանաձևը, ըստ Մամիջանյանի, արժեք չունի. «Կառավարությունը նաև նշում է, որ 3 միլիոն վարչապետ կա Հայաստանում, իսկ հետո ոտնահարում է այդ «վարչապետների» իրավունքները։ Կառավարությունը նշում է, որ դավաճան է մարդը, ով չկրակելու հրաման է տվել, բայց նաև ասում է, որ ինքը՝ Փաշինյանը, զորքերի ետքաշման միանձնյա հրաման է տվել։ Կառավարության խոսքի արժեքը եղել է, կա ու, ցավոք, կլինի զրո»։
Անուշ Մկրտչյան