Քաղաքական

ՀՀ վարչապետը Սերդար Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով

ՀՀ վարչապետը Սերդար Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար: 
  
Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ի նպաստ հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական