ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնության են եկել որոշակի զինամթերքի քանակի ավելացման հարցում։
Նրա խոսքով, այս որոշմամբ ԱԻ փրկարարները կկարողանան տարրական պատկերացում ունենալ զենքի օգտագործման վերաբերյալ. «Մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ փրկարարները ներգրավվեցին պաշտպանական խնդիրներ կատարելու»։
Ըստ նախարարի՝ հաշվետու ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչու թռչող սարքով, որնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, իսկ մեկը մինչև 150 մետր խորության պայմաններում որոնողափրկարարական աշխատանանքեր իրականացնող ջրային դրոն է։