Քաղաքական

«Աէրոֆլոտը» վերականգնում է կանոնավոր ուղևորափոխադրումները դեպի Հայաստան

«Աէրոֆլոտը» վերականգնում է կանոնավոր ուղևորափոխադրումները դեպի Հայաստան

Radar Armenia-ն հաղորդում է, որ Ռուսական «Աէրոֆլոտ» ազգային ավիափոխադրողը վերականգնում է կանոնավոր ուղևորափոխադրումները դեպի Հայաստան մարտի 22-ից։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության, «Աէրոֆլոտը» թռիչքներ կիրականացնի SSJ-100 ինքնաթիռներով։ 
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելուց հետո «Աէրոֆլոտը» դադարեցրեց իր թռիչքները մի քանի տասնյակ երկրներ՝ այդ թվում և Հայաստան։ Նման որոշումները պայմանավորված էին արևմտյան պատժամիջոցներով, որոնք ուղղակիորեն վերաբերվում էին ընկերության՝ լիզինգով վերցրած արտասահմանյան արտադրության ինքնաթիռներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական