Քաղաքական

Ալագյազ համայնքում կկառուցվի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ

Ալագյազ համայնքում կկառուցվի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ

Այս տարի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում նախատեսվում է կառուցել «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ, որտեղ կարող է հաճախել մինչև 144 երեխա։ ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025թթ․ զարգացման ռազմավարությունից բխող 2022թ․ տարեկան գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման շրջանակում մանկապարտեզի կառուցման համար կտրամադրվի 320 մլն, 92 հազար դրամ։

Մարզի նախակրթարանների, մանկապարտեզների հիմնման, վերակառուցման, պայմանների և միջավայրի բարելավման ծրագրերը շարունակական են։ Այս տարի մարզի մի քանի մանկապարտեզների վերանորոգման համար ֆինանսական միջոցներ կտրամադրվեն նաև սուբվենցիոն ծրագրերով՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական