Քաղաքական

Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին

Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ, այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործով դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի օր առաջ վերագործարկման հնարավորությունը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը հավաստիացրել է, որ գործով կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ նշանակված դատահամակարգչային փորձաքննությունը սեղմ ժամկետում ավարտելու հետ կապված գրավոր դիմել է փորձագիտական կետրոնին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ կտեղեկացվի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական