Անորակ հրթիռների գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավով։ Դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը։
Բացի այդ, դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին, այդպիսով` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Իշխանյանը։