Քաղաքական

ԵԱՀԿ-ն մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը

ԵԱՀԿ-ն մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին։

Այս համատեքստում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է կազմակերպության համապատասխան բոլոր կառույցներին, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում:

«Հայկական պատմամշակութային կոթողների պահպանությունը ընդգրկված է եղել [ԵԱՀԿ] Մշտական խորհրդի օրակարգում: Այս լույսի ներքո ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ բոլոր համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և իր համանախագահներին, համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում: Դա էապես կբարելավի ողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը և կապահովի պատմական և մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը», - նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխան նամակում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական