Քաղաքական

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջին հյուրերը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջին հյուրերը  Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր նախագահական նստավայրում տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական