Քաղաքական

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՀՀ ՏԿԵՆ

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է» վերնագրով հրապարակման վերաբերյալ: 

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։ Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։

Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։ Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։ Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»,- ասված է հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական