Քաղաքական

Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով

Հանրապետության տարածքում մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հյուսիս-արևմտյան է` 3-7 մ/վ, մարտի 12-ին և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական