Քաղաքական

Ո՞ր ավիաընկերություններն են փոխարինում Աէրոֆլոտին ու S7-ին

Ո՞ր ավիաընկերություններն են փոխարինում Աէրոֆլոտին ու S7-ին

Ռուս-ուկրաինական հակամարտության և Արևմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների արդյունքում ռուսական հայտնի «Աէրոֆլոտ» ու «S7» ավիաընկերություններն ընդհանրապես դադարեցրել են իրենց թռիչքները նաև այն երկրներ, որոնց հետ բաց է օդային հաղորդակցությունը։ «Աէրոֆլոտի» ինքնաթիռներն այս պահին չվերթներ են կատարում միայն Ռուսաստանի քաղաքների միջև։

Սակայն այս օրերին Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացվում են։ Պարզապես ավիատոմսերի գինն է գնալով բարձրանում։

Radar Armenia-ն «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկացավ, որ Ռուսաստան թռիչքներ են իրականացնում «Ред Вингс», «IrAего», «Азимут», «FlyOne Armenia» ավիաընկերությունները։ Ինչ վերաբերում է տոմսի գներին՝ նախկինում ընդհուպ մինչև 22-44 դոլար արժողությամբ Մոսկվա-Երևան ավիատոմսերի գինն այժմ տատանվում է 400-500 դոլարի սահմաններում, ինչը Ռուսաստանից Հայաստան ժամանողների դժգոհությունն է առաջացրել։ Նույն պատկերն է նաև ՌԴ-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ավիաթռիչքների դեպքում. այստեղ էլ ավիատոմսերի գինը տատանվում է 450-500 դոլարի սահմաններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական