Քաղաքական

Վահագն Խաչատուրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից

Վահագն Խաչատուրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից

Վահագն Խաչատուրյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրում:

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ. մարտի 13-ին նա կստանձնի իր լիազորությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական