Քաղաքական

«Պետք է պատրաստ լինենք վատթարագույնին». Ռազմիկ Պետրոսյան

«Պետք է պատրաստ լինենք վատթարագույնին». Ռազմիկ Պետրոսյան

ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր հարցազրույցում հայտարարել է, թե առաջիկայում հնարավոր են ռազմական գործողություններ ոչ միայն Արցախում, այլև՝ Հայաստանում՝ Վարդենիս, Տավուշ, Սյունիք։ Ըստ Հակոբյանի՝ թիրախավորելով ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը ցանկանում է հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, ինչպես նաև՝ վերջնական հայաթափել Արցախը։

«Ապարան» ջոկատի հրամանատար, Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը անդրադառանալով Մ.Հակոբյանի հայտարարություններին, Radar Armenia-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «մենք միշտ պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի սցենարներին ու ֆորսմաժորային իրավիճակներին»․ «Ես, անձամբ, նման սցենար չեմ պատկերացնում, բայց պետք է պատրաստ լինել վատթարագույնին»։

Ռազմիկ Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ Արցախի ու ՀՀ-ի հույսը հայկական բանակը պետք է լինի. «Բանակն իր խնդիրն ունի։ Այնպես չէ, որ այսօր մենք մեր հույսը պետք է դնենք ռուսական զորքի վրա։ Արցախի երաշխավորը մեր բանակն է։ Մենք ոչ թե պետք է ապավինենք ռուսական խաղաղապահ զորքերին կամ հիմնական հույսը նրանց վրա դնենք, այլ՝ պատրաստ լինենք հնարավոր մարտական գործողություններին»։

Ըստ Պետրոսյանի՝ ժողովուրդը պետք է կարճ ժամանակում համատեղի բոլոր միջոցները՝ միասնականության, բանակը հզորացնելու և բոլոր տեսակի վայրիվերումներին պատրաստ լինելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական