Քաղաքական

Սերբիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Սերբիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ ավանդական բարեկամության և նույնա­կան արժեքների վրա խարսխված հայ-սերբական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Պանայոտովիչ-Ցվետկովիչը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունն ու նախատեսվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հեռանկարները: 
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական