Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով։
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, ուղերձում Ռայիսին երկու երկրի ժողովուրդների պատմական և մշակութային կապերը, բարեկամական հարաբերությունները որակել է «ամուր և հուսալի հիմք» երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման համատեքստում։