Քաղաքական

Վահան Քերոբյանը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը հուշագիր են ստորագրել

Վահան Քերոբյանը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը հուշագիր են ստորագրել

AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքում շրջելուց հետո կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարի առանձնազրույցը. կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի կարևորությանը և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների հնարավորություններին։

Նախարար Քերոբյանը կատարական կողմին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և հստակեցնելու համագործակցության ուղղությունները։

Կատարական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորության վերաբերյալ։ Ներդրումների համար որպես հետաքրքիր ուղղություն՝ նախարարն առանձնացրել է Հայաստանում ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը, ինչն այժմ արագ զարգացող ուղղություն է ՀՀ-ում։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են մտադրությունների հուշագիր համագործակցության մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական