Քաղաքական

Լարսը փակ է, ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար

Լարսը փակ է, ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական