Քաղաքական

Աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ

Աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին․ «Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Վերջին օրերին Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ»։

Փաշինյանը նշեց, որ այս պահին իրավիճակին գնահատական չի տա. «Որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք, Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական