Քաղաքական

«Համատեղ աշխատանքի արդյունքում միասին հաջողություններ ենք արձանագրելու». Խաչատուրյան

«Համատեղ աշխատանքի արդյունքում միասին հաջողություններ ենք արձանագրելու». Խաչատուրյան

Կառավարության հերթական նիստը մեկնարկեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն հայտնելով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Խաչատուրյանին, հաջողություններ մաղթեց նախագահի պաշտոնում. «Առաջիկա կիրակի տեղի է ունենալու նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարաղությունը, որին բոլորս, իհարկե, կմասնակցենք։ Սա նախարարի կարգավիճակով Ձեր մասնակցությամբ վերջին նիստն է։ Ուզում եմ ընդգծել իմ գնահատականը՝ այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքին»։

Վահագն Խաչատութրյանն էլ շնորհակալություն հայտնեց այն վստահության համար, որի շնորհիվ վերջին 7 ամիսներին հնարավորություն է ունեցել աշխատել որպես նախարար. «Ես գոհ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ կար Կառավարությունում։ Ինձ հնարավորություն է տրվել՝ իմ գիտելիքները, փորձը օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Համոզված եմ՝ իմ նոր աշխատավայրում, մեր համատեղ աշխատանքի արդյունքում, միասին հաջողություններ ենք արձանագրելու։ Մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որ նախատեսել է Կառավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են»։ 

Վարչապետն էլ արձագանքեց՝ ստիպված են լինելու Խաչատուրյանին ազատել նախարարի պաշտոնից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական