Քաղաքական

Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Ապրիլին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի լրանում է մի շարք երկրների հետ ՀՀ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 30-ամյակը․ «Այդ կապակցությամբ ապրիլին նախատեսված է իմ այցը Ռուսաստան։ Հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որ այն բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»։

Վարչապետն անդրադարձավ Ֆրանսիա կատարած այցին ու Ֆրանսիայի կառավարության հետ կազմակերպած հայ-ֆրանսիական ֆորումին, որը նվիրված էր երկու երկրիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Փաշինյանի խոսքով՝ այց բավականին հաջող է եղել։ «Կարծում եմ՝ հիմա մենք, նաև պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և ՀՀ-ի տնտեսական համագործակցությանը, և ոչ միայն», - նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ բազմաշերտ օրակարգ են ունեցել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական